Մինչև 40 հազար մարդ կարող էր Մարոկկոյից ապօրինի կերպով ներթափանցել Սեուտա․ El Confidencial



Մոտ 40 հազար անօրինական միգրանտ հինգշաբթի օրը Մարոկկոյի տարածքից կարող էր ներխուժել Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաք։ Այս մասին գրում է El Confidencial-ը՝ հղում անելով իսպանական Քաղաքացիական գվարդիայի հաշվարկներին։

Ծավալվող ճգնաժամը զսպելու համար Իսպանիայի իշխանությունները որոշում են կայացրել բանակային ստորաբաժանումներ մտցնել քաղաք՝ կարգուկանոնն ու անվտանգությունը վերականգնելու նպատակով։ Հուլիսի 31-ին Սեուտա են ժամանելու Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment