66 տարեկան հասակում մահացել է Իտալիայի ֆուտբոլի հավաքականի և «Միլանի» նախկին պաշտպան, լեգենդար Ֆրանկո Բարեզին, ով անցյալ տարի վիրահատության էր ենթարկվել թոքերի ուռուցքի հեռացման նպատակով։
Իտալիայի հավաքականի կազմում Բարեզին դարձել է 1982 թվականի աշխարհի չեմպիոն, 1994 թվականի փոխչեմպիոն, ինչպես նաև 1990 թվականի ԱԱ-ի և 1988 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ ազգային թիմում անցկացնելով 81 հանդիպում։
«Միլանի» գույները երիտասարդական և հիմնական կազմերում պաշտպանած (1972-1997 թթ.) Բարեզին դարձել է Իտալիայի 6-ակի չեմպիոն, երեք անգամ հաղթել Չեմպիոնների գավաթում/Լիգայում, երեք անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում, ինչպես նաև նվաճել երկրի Սուպերգավաթն ու Միջմայրցամաքային գավաթը:
Նրա հինգերորդ համարը հավերժորեն ամրագրված է «Միլանում»:
