Հասկանալով, որ ողջ ազգի առաջ խայտառակվում է՝ Աննան մի տեսանյութ է հրապարկել ու հայտարարել, թե ինքն իբր ստանում է բազմաթիվ դրական արձագանքներ ու շնորհակալական ուղերձներ՝ կանանց նկատմամբ բռնության թեման բարձրաձայնելու համար: Աննան այս ուղերձը հրապարակել է իրեն շնորհակալություն ասող ու թեման արծարծող ինչ-որ անձանց տեսանյութերով կիսվելուց հետո, ինչը, բնականբար, փիառային բնույթ ունեցող քայլ պետք է համարել, որը խիստ անհամոզիչ է. Աննային շնորհակալություն հայտնողներն ընդամենն այն նիկոլիստներն են, որոնք անձնական շահեր ու փոխկապակցվածություն ունեն իշխող ուժի հետ, իսկ սեփական դիրքորոշումը կիսող մարդկանց տեսանյութերի հրապարակումը դեռևս չի նշանակում, որ նույն դիրքորոշումն ունի հասարակության մեծամասնությունը, չի նշանակում, որ բոլորը հիացած են Աննայով: Մինչդեռ որպեսզի բոլորը հիացած լինեն Աննայով, մարդիկ նախ պետք է հիանան Նիկոլով, բայց ինչպե՞ս կարելի է հիանալ Նիկոլով, երբ հայտնի է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի հետ վերջին 8 տարվա ընթացքում. Մարդ ու կնիկ մի սանրի կտավ են:
Իրականում Աննան սխալ կողմից է մոտեցել խնդրին. փոխանակ հանրային մտահոգություններին կամ քննադատություններին բովանդակային պատասխան տալու, ընտրել է սեփական աջակիցների մեջքի հետևում պաշտպանվելու ճանապարհը, ինչն ավելի է խորացնելու քննադատությունը՝ Նիկոլի կաղող հանրային վարկանիշին հարվածելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: