
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված գործերով ձերբակալված անձանց թիվը գերազանցել է 300-ը, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։ Ընդ որում, նախարարի խոսքով, ձերբակալվածներից շուրջ 120-ը անչափահասներ են։
Ամռանը Ֆրանսիայի իշխանությունները գրանցել են 14,1 հազար հրդեհ։ Ներքին գործերի նախարարը նշել է, որ դեպքերի 10-ից 9-ը կապված են մարդկային գործոնի հետ։ Ըստ նրա՝ ձերբակալվածների 70 տոկոսն այն կատարել է դիտավորությամբ։
Նշենք, որ Եվրոպան վերջին տարիների ամենաշոգ ժամանակաշրջաններից մեկն է ապրում։ Առավել շատ տուժել են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը։