Նոր հարված է հասցվել Wildberries-ի լոգիստիկ համալիրին

Նոր  հարված է հասցվել Wildberries-ի լոգիստիկ համալիրին

Զելենոդոլսկ քաղաքում հարձակում է իրականացվել Wildberries ընկերության լոգիստիկ կենտրոնի վրա։ Հրապարակված տեսանյութերում երևում է, որ հարվածից հետո համալիրի շենքի վերևում ծուխ է բարձրացել։ Այս միջադեպն առաջինը չէ. Զելենոդոլսկում գտնվող Wildberries-ի լոգիստիկ օբյեկտը հարձակման էր ենթարկվել նաև հուլիսի 23-ին։

Բացի այդ, ավելի վաղ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին Վոլգոգրադում գտնվող Wildberries-ի պահեստային համալիրի վրա։ Միևնույն ժամանակ, Վոլգոգրադում Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։

Ընկերության մամուլի ծառայությունը հայտնել է. «Ընկերության՝ Վոլգոգրադում գտնվող լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման հետևանքով հրդեհ է տեղի ունեցել։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ ծառայության ստորաբաժանումներ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment