Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի հետիոտնային հատվածից ապամոնտաժվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա գտնվող ապօրինի մետաղական կրպակները: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:
Տարածքը կբարեկարգվի և կվերադարձվի քաղաքին։
Երևանի քաղաքապետարանը ակտիվորեն շարունակելու է համայնքային հողամասերն ինքնակամ կառույցներից ազատելու գործընթացը։