
Գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Վոլգոգրադի մարզում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին և նավթավերամշակման գործարանին, ինչպես նաև Թաթարստանում գտնվող Wildberries-ի ևս մեկ պահեստի։ Wildberries-ը հայտնել է Վոլգոգրադի պահեստում բռնկված հրդեհի մասին։ Ընկերության նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։
Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտարարել է, որ հրդեհ է բռնկվել Վոլգոգրադի հարավում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի արդյունաբերական ձեռնարկությունում:
Ուկրաինական մոնիթորինգային ալիքները Exilenova+, Supernova+ և Astra-ն հրապարակել են հրդեհի կադրեր, որը, ենթադրաբար, բռնկվել է նավթավերամշակման գործարանում։ Այն Ռուսաստանի հարավում նավթամթերքի խոշորագույն արտադրողներից մեկն է։
Բացի այդ, թելեգրամյան ալիքները հայտնել են Զելենոդոլսկում (Թաթարստան) Wildberries-ի լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման մասին։