Ոչ մի բան չեն հայտնաբերել, ոչինչ չեն առգրավել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի տան խուզարկությանը։
Նա տեղի ունեցողը բնութագրել է որպես իշխանությունների կողմից իրականացված հերթական շոու։
«Մեր ուժում որևէ մեկը չի վախենում ո՛չ գաղտնալսումներից, ո՛չ ճնշումներից, ո՛չ էլ խուզարկությունից»,- ընդգծել է Ղազինյանը։