Wildberries ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Թաթարստանի Զելենոդոլսկ քաղաքում գտնվող ընկերության պահեստը աշխատում է բնականոն ռեժիմով։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Զելենոդոլսկում «Ozon»-ի պահեստի մոտ անօդաչու թռչող սարք է պայթել։ Դեպքի պահը տեսագրվել էր։
Տարածված կադրերում երևում էր, որ պահեստի աշխատակիցները տարհանվում են։ «Ozon»-ը դեպքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չէր ներկայացրել։
Ըստ ASTRA-ի վերլուծության՝ «Ozon»-ի պահեստի հարևանությամբ գտնվում է նաև Wildberries-ի պահեստը, որը, ըստ այդ աղբյուրի, ենթարկվել էր հարձակման։