Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պակիստանի Բելուջիստան նահանգում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ, հաղորդում է Al Jazeera-ն։

Հաղորդվում է, որ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ևս վեց մարմին, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի։

Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը հանքահորում կուտակված մեթանն է եղել։ Փլատակների տակ դեռևս մարդիկ կան, իսկ փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment