Այսօր Բաքվում մրցագորգ դուրս կգան ազատ ոճային ըմբիշները․ Մ17 ԱԱ

Հուլիսի 31-ին Բաքվում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանն ունի 6 մասնակից:

51 կգ քաշային Մուրադ Ղարիբյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Ղրղզստանը ներկայացնող Նուրդան Բոդոնոևի հետ:

55 կգ քաշային Դավիթ Բալեյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի լեհ Պրժեմիսլավ Մրոժեկը:

60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գրիշա Գևորգյանը 1/16 եզրափակչում ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ Միրլան Նուրմամատովի հետ։

65 կգ քաշային Էրիկ Պապիկյանը մեկնարկային 1/16 եզրափակչում կմրցի ադրբեջանցի Ռապիդ Նազարովի հետ:

71 կգ քաշային Վարուժան Ասլանյանը որակավորման փուլում կփգոտեմարտի վրացի Բոգդան Կվանդալիանիի հետ։

80 կգ քաշային Վաչե Ասլանյանը 1/16 եզրափակչում կգոտեմարտի Ռուսաստանը ներկայացնող Կանտեմիր Ելմեսովի հետ:

Այսօր մրցագորգ դուրս կգան Դավիթ Բալեյանը (55 կգ), Էրիկ Պապիկյանը (65 կգ) և Վաչե Ասլանյանը (80 կգ):

Leave a Comment