Սա միջամտություն է քաղաքական գործունեությանը․ Վարդևանյանը՝ Կարապետյանի տանը իրականացված խուղարկության մասին

Այսօր վաղ առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանի առանձնատանը։

Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում տեղի ունեցածը որակել է որպես քաղաքական գործունեությանը միջամտելու ակնհայտ փորձ և քաղաքական ճնշում։

«Խուզարկությունը տեղի է ունեցել բոլորին հայտնի քրեական վարույթի շրջանակներում։ Կարող եմ վստահաբար ասել, որ այստեղ չկար որևէ համաչափություն, անհրաժեշտություն կամ ողջամտություն նման ինտենսիվ վարույթային գործողություն իրականացնելու համար։ Սա ուղղակիորեն միջամտություն է քաղաքական գործունեությանը և հերթական քաղաքական բռնաճնշումն է»,- ընդգծել է Վարդևանյանը։

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քննչական գործողություններն իրականացվում են Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Խոսքը վերաբերում է հավաքներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներին։

Leave a Comment