Լավ էինք պատրաստվել այս խաղին: Գիտեինք, որ մրցակիցը փորձելու է խաղալ հակագրոհներով, ու կարողացանք այդ դրվագների 95%-ը չեզոքացնել: Այս մասին ասել է ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը՝ մեկնաբանելով մոլդովական «Զիմբրուի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Երբ ամփոփում ենք ամեն բան, կարող ենք ասել, որ արժանի էինք հաջորդ փուլ անցնել: Ցավում եմ, որ չկարողացանք «սպանել» խաղը, քանի որ ունեինք շատ հնարավորություններ հաշվի տարբերությունն ավելի մեծ դարձնելու համար», – ասել է Պերկովիչը։