Ուժայինները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը – Նորություններ 31.07.2026

Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում։

Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավորի մանդատ ստացած Մարիաննա Ղահրամանյանը։

««Ուժեղ Հայաստանի» նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակվում են»,-գրել է նա։

«Նարեկ Կարապետյանի տանը քննչական գործողություններ են կատարվում Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում», – Սպուտնիկ Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։

 

Leave a Comment