Առանց տեղումների եղանակ. Երեւանի ամենաշոգ ու ամենազով հուլիսի 31- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է` հուլիսի 31-ին, օգոստոսի 1- 4- ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Այսօր` հուլիսի 31- ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Հ

Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում եւս  սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Ցերեկը կլինի 33- 35, երեկոյան` 29- 31, գիշերը` 21- 23 աստիճան։

Մայրաքաղաքում ամենաշոգ հուլիսի 31-ն արձանագրվել է 2011 թվականին` 40.5°C, ամենազովը` 2013 թվականին` 12.8°C։

Leave a Comment