Մ-17 ԱԱ․ Բաքվում պայքարի մեջ են մտնում ազատ ոճայինները

Հուլիսի 31-ին Բաքվում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանն ունի 6 մասնակից:

Տեղի է ունեցել ազատ ոճայինների վիճակահանությունը: Հայ ըմբիշներն իմացել են իրենց առաջին մրցակիցներին:

51 կգ քաշային Մուրադ Ղարիբյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Ղրղզստանը ներկայացնող Նուրդան Բոդոնոեւը:

55 կգ քաշային Դավիթ Բալեյանի մրցակիցը որակավորման փուլում  կլինի լեհ Պրժեմիսլավ Մրոժեկը:

60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գրիշա Գեւորգյանը 1/16 եզրափակիչում ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ Միրլան ՆուրմամատովըԼ

65 կգ քաշային Էրիկ Պապիկյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում կմրցի ադրբեջանցի Ռապիդ Նազարովի հետ:

71 կգ քաշային Վարուժան Ասլանյանը որակավորման փուլում կփորձի հաղթահարել վրացի Բոգդան Կվանդալիանի արգելքը:

80 կգ քաշային Վաչե Ասլանյանը 1/16 եզրափակիչում կգոտեմարտի Ռուսաստանը ներկայացնող Կանտեմիր Ելմեսովի հետ:

Առաջ մրցումային օր Արշակ Հայրապետյանի գլխավորած Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս կգան Դավիթ Բալեյանը (55 կգ), Էրիկ Պապիկյանը (65 կգ) եւ Վաչե Ասլանյանը (80 կգ):

Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 10:30-ից:

Leave a Comment