
Նույնիսկ այլազգիները` այդ թվում իսլամադավան, գիտեն, որ Ադրբեջանի միջոցով անհնար է էներգակիրների դիվերսիֆիկացիա անել։ Ադրբեջանի միջոցով հնարավոր է ո’չ թե դիվերսիֆիկացիա, այլ կախվածություն։
Ադրբեջանն ի տարբերություն շատ երկրների, կարողացել է հաջողությամբ իր էներգետիկ ռեսուրսները փոխարկել քաղաքական ազդեցության։
Սա փաստ է, և այդ փաստի հետ հաշվի չնստել հնարավոր չէ, ավելին` դավաճանություն է ազգային շահին։
Ու անընդհատ մտածում եմ, ի՞նչ անուն տալ նրանց, ովքեր գիտակցելով, որ Ադրբեջանը ո’չ թե նպաստելու է Հայաստանի էներգետիկ անկախությանն ու դիվերսիֆիկցիային, այլ ստեղծելու է կախվածություն, բայց միևնույն է` քարոզում են Ադրբեջանից կախվածություն…
Քաղաքագետ Արա Պողոսյան