Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 31-ին – armeniatoday.am

Հայաստանում հուլիսի 31-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ գիշերը առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Քամին հարավարևելյան և արևելյան է՝ 2-5 մ/վ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժգնանա մինչև 14-17 մ/վ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է +34-36 աստիճան, երեկոյան՝ +29-31 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +23-28 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +23-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +31-33 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է +21-26 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +20-24 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +21-24 աստիճանի, հովտային շրջաններում՝ +25-29 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +23-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +30-35 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +32-36 աստիճան, հովտային շրջաններում՝ +34-37 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +34-37 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +22-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +34-37 աստիճան։

Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +19-24 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +25-28 աստիճան, հովտային շրջաններում՝ +31-35 աստիճան։

Արցախում կանխատեսվում է մինչև 29 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment