Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ՝ արդյոք թույլ կտա Ուկրաինային արտադրել Patriot հրթիռներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times-ին տված հեռախոսային հարցազրույցում հայտարարել է, որ «վստահ չէ», թե արդյոք թույլ կտա Ուկրաինային Patriot զենիթային համակարգերի համար հրթիռներ արտադրել:

 «Մենք դիտարկում ենք այդ հարցը», — նրա խոսքն է մեջբերում պարբերականը: 

Patriot-ի համար հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրելու խոստումը հնչել էր հուլիսի սկզբին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպման ժամանակ: 

«Սա բացառիկ զենք է, և մենք պետք է մի փոքր ավելի զգույշ լինենք նրանց հարցում, ում լիցենզիաներ ենք տալիս: Իրականում մենք սարքավորումների լիցենզիաներ չենք տալիս», — FT-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:

Leave a Comment