Կիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներին

Ուկրաինական ԱԹՍ-ները այս գիշեր շարունակել են Wildberries-ի օբյեկտների վրա հարձակումները` այս անգամ հարվածելով  Վոլգոգրադում «պահեստային տարածքներին»։

Գիշերը իրականացված զանգվածային հարձակման հետեւանքով քաղաքի Ձերժինսկի շրջանում «պահեստային տարածքներում», ինչպես նաեւ հարավում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի արդյունաբերական ձեռնարկությունում «հրդեհներ են արձանագրվել», հայտնել է Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։

Նա չի նշել ձեռնարկությունների անունները։ Վոլգոգրադի Ձերժինսկի շրջանում անցյալ տարվա գարնանը սկսել էր գործել Wildberries ընկերության խոշոր լոգիստիկ կենտրոնը, հայտնում է BBC- ին։

«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Հինգ տուժած հոսպիտալացվել է, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական ողջ օգնությունը», — հայտարարել է նահանգապետը։

Ավելի վաղ ուկրաինական Telegram-ալիքները հայտնել էին Վոլգոգրադում Wildberries-ի պահեստի վրա հարձակման մասին՝ հրապարակելով մարքեթփլեյսի պահեստում ենթադրյալ խոշոր հրդեհի կադրեր։

Հուլիսի 18-ից սկսած Ուկրաինան արդեն հարվածներ է հասցրել Wildberries-ի 10 լոգիստիկ տերմինալի։ Նախօրեին՝ հուլիսի 30-ին, ընկերության պահեստներում խոշոր հրդեհներ էին բռնկվել Պենզայում եւ Ուդմուրտիայի Սարապուլ քաղաքում։

Տես նաեւ` Wildberries-ի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

Leave a Comment