ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձեռք է բերվել համաձայնություն ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման վերաբերյալ։
Նրա խոսքով՝ զինաթափումից հետո Իսրայելը դուրս կբերի իր զորքերը Գազայի հատվածից, իսկ անվտանգությունը կապահովեն միջազգային ուժերը՝ նոր պաղեստինյան ոստիկանության հետ համատեղ։
ԱՄՆ-ի վերահսկողության ներքո գործող Խաղաղության խորհուրդը նույնպես հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ պաշտոնապես համաձայնել է հրադադարի շրջանակում զենքից լիակատար հրաժարման ծրագրին։