«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին



Այսօր՝ հուլիսի 30–ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20.50–ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան մի աղջկա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վրաերթը տեղի է ունեցել Հաղթանակ զբոսայգու դիմաց գործող ստորգետնյա անցումից մոտ 80 մետր հեռավորության վրա, ու եթե հետիոտնը անցներ ստորգետնյա անցումով, վրաերթի չէր ենթարկվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment