Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ռուսական ընկերության «անվճար» ակտիվ չէ, իսկ համաձայնագրի վերանայման դեպքում Հայաստանի կողմից որևէ լրացուցիչ վճարում պահանջելու պահանջները հիմնավորված չեն, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Այսպես նա մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Երևանը Ռուսաստանի հետ հարաբերություններում այլընտրանքներ է փնտրում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ոլորտում։
Ռեշետնիկովի խոսքով՝ Ռուսաստանն արդեն ավելի քան 30 միլիարդ ռուբլի է ներդրել «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացման համար, ձեռք է բերել նոր շարժակազմ և գործող պայմանագրային պարտավորությունների շրջանակում զարգացնում է ենթակառուցվածքը։
«Եթե այդ պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, և մեր ներդրողին վնաս հասցվի, ապա մենք հիմքեր կունենանք պահանջելու դրա փոխհատուցումը», – ընդգծել է նախարարը։
Նա նաև հայտարարել է, որ նման իրավիճակում այն հարցադրումը, թե Ռուսաստանը պետք է լրացուցիչ որևէ վճարում կատարի Հայաստանին, անհիմն է։