Հուլիսի 29-ի լիալուսինը հայտնի է որպես «Եղջերուների լուսին» (Buck Moon), տիեզերասերներին ու լուսանկարիչներին ամբողջ աշխարհում պարգևեց տպավորիչ տեսարաններ։ Լուսնի ոսկեգույն և նարնջագույն երանգները ֆիքսվել են տարբեր երկրներում՝ ստեղծելով յուրօրինակ կադրեր քաղաքային համայնապատկերների, պատմական ամրոցների, բնության և մարդկանց ֆոնին։
Միևնույն ժամանակ, Եվրոպայի որոշ շրջաններում լիալուսնի կարմրավուն երանգը պայմանավորված էր անտառային հրդեհների ծխով, որը դրամատիկ շունչ էր հաղորդել լուսանկարներին։
Radar Armenia-ի այս ֆոտոշարքում ներկայացված են Թուրքիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հունգարիայում և Ավստրալիայում արված լավագույն կադրերը, որոնք ցույց են տալիս հուլիսյան լիալուսնի գեղեցկությունն ու բազմազանությունը։
