Մարսի վրա «այլմոլորակային հրթիռ» հիշեցնող օբյեկտ են հայտնաբերել

Մարսի վրա «այլմոլորակային հրթիռ» հիշեցնող օբյեկտ են հայտնաբերել

«Curiosity» մարսագնացը լուսանկարել է մի օբյեկտ, որը հիշեցնում է հրթիռի բեկորներ, հայտնում է Daily Mail-ը։ Ըստ հրապարակման՝ հետազոտող Սքոթ Ք. Ուորինգը տարածել է մարսագնացի արած լուսանկարը, որում, իր կարծիքով, պատկերված է Մարսի մակերևույթին ընկած «այլմոլորակային չպայթած հրթիռ»։

Նրա գնահատմամբ՝ մոտ 2,5 մետր երկարությամբ օբյեկտը կարող է լինել արտաերկրային տեխնոլոգիայի անվնաս մնացած հատված։ Նա առաջ է քաշել այն տեսությունը, թե հայտնագործությունը վկայում է Մարսի վրա երբևէ գոյություն ունեցած քաղաքակրթությանը ոչնչացրած հնագույն հակամարտության մասին, իսկ տիեզերական գործակալությունները լռում են՝ օբյեկտի հնարավոր ռազմական նշանակության պատճառով։

NASA-ն չի հաստատել այս հայտարարությունները և որևէ հիմք չի տվել ենթադրելու, որ օբյեկտը բնական ժայռային գոյացությունից բացի որևէ այլ բան է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment