Ճապոնիայում երկրաշարժի հետեւանքով զոհվել է արդեն 28 մարդ


Միջազգային


Ճապոնիայի Կյուսյու կղզու Կումամոտո նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 28-ի։

Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի գլխավոր կաբինետի քարտուղար Մինորու Կիհարան։

«Այս թիվը ներառում է նաև նրանց, որոնց մահը, ենթադրաբար, կապված է երկրաշարժի հետևանքների հետ», – ասել է նա։

Աղետի հետևանքով բազմաթիվ տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, ջրի և գազի։ Մի քանի շրջաններում ավերվել են բնակելի շենքեր, վնասվել են ճանապարհներ և կամուրջներ։

Մոտ 4600 ճապոնացի ինքնապաշտպանության ուժերի աշխատակիցներ են տեղակայվել երկրաշարժից վայրում։

7.1 մագնիտուդով երկրաշարժը վերջին տարիներին երկրում տեղի ունեցած ամենաուժեղներից մեկն էր։


Leave a Comment