Սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր հնարավորություն՝ որոշ աշխատակիցների համար

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան օգտվելու սոցիալական ծախսերի փոխհատուցումից։

Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան ընթացակարգեր, որոնց միջոցով նրանք կկարողանան իրենց հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի հաշվին ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում։

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). 

Նախագծի նպատակը ՀՀ քաղաքացի համարվող՝ օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն ունեցող անձանց համար սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատ­վություն համարվող՝ հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասով սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու հնարավորության ապահովումն է:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

2023 թվականի հունվարի 1-ից երեք փուլերով ներդրվել է ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների, բացառությամբ անչափահասների, եկամուտների հայտարարագրման և դրան զուգահեռ` «սոցիալական ծախսերի» համակարգ, որի շրջանակներում հայտարարատուները հնարավորություն ունեն իրենց վճարած եկամտային հարկի գումարներից հետ ստանալ տարվա ընթացքում իրենց (կամ իրենց ընտանիքի անդամների) համար կատարված ու փաստաթղթերով հիմնավորված առողջապահության և կրթության ծառայությունների գծով ծախսերի մի մասը:

2023 թվականի և 2024 թվականի հաշվետու տարիների համար եկամտային հարկի տարե­կան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնողներ չեն համարվել այն անձինք, որոնց վերաբե­րող տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն՝ սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համար­­­վող՝ հարկվող եկամուտների մասով:

2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար եկատային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները (բացառութ­յամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ֆիզիկական անձանց):

Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ եթե նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված է որպես սահ­մանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա տվյալ անձի համար գրանց­ման հայտը և (կամ) եկամտային հարկի հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում Կառա­վարության սահմանած կարգով:

ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 9-ի թիվ 223-Ն որոշմամբ սահմանված է, որ հարկային գործակալները (գործատուները) գրանցման հայտեր չեն ներկայացնում այն անձ­անց համար, որոնց վերաբերող` գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունը Հայաս­տանի Հան­րապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործ­ման ենթակա տեղեկատվություն: Մյուս կողմից, եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսա­կան հաշ­վարկում նշյալ անձանց եկամուտների և դրանցից պահված եկամտային հարկի գումար­ներն արտացոլում են հաշվարկի համապատասխան տողում՝ հանրագումարային տես­քով:

Խնդիրն այն է, որ այն անձինք, որոնց վերաբե­րող տեղեկատվությունն օրենս­­դրությամբ սահ­­­մանված է որպես սահմանափակ օգտագործ­ման ենթակա տեղեկատ­վու­թյուն, գործող օրենս­դրությամբ իրենց հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու հնարավորու­թյուն չունեն:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է օրենսդրու­թյամբ սահմանված սահմանափակ օգտագործ­ման ենթակա տեղեկատվություն ունեցող անձանց համար սահմա­նա­փակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվող՝ հարկ­վող եկամուտներից հաշ­վարկված և վճարված եկամտային հարկի մասով սոցիալական ծախ­սերի փոխհա­տու­ցու­մից օգտվելու հնարավո­րու­թյան ապահով­ման համար սահմանել երկու տար­բե­րակ.

  •  գործատուի կողմից հարկային մարմնի սահմանած կարգով և ձևաչափով հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավա­սա­րեց­ված վճարումների, ինչ­պես նաև դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապե­տու­թյան պետական բյուջե վճար­ված եկամտային հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմին տեղե­կատ­վու­թյուն ներ­կայացնելու և հարկային մարմնի կողմից սոցիալա­կան ծախ­սերի փոխ­հա­տու­ցումը կատա­րելու տարբերակ,
  •  աշխատակիցների կող­մից պետական մարմնին համապա­տաս­խան դիմում-հայտարա­րություն ներկայացնելու և պետա­կան մարմնի կողմից սոցիալա­կան ծախ­սերի փոխ­հա­տու­ցումը կատա­րելու տարբերակ։

Կարգավորման առարկան. 

Նախագծի կարգավորման առարկան սոցիալական ծախ­սերի փոխհատուցման իրավունքի սահմանման հետ կապված հարաբերութ­յուններն են:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Իրավականակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

 Նախագծի ընդուն­ման արդյունքում ակնկալվում է 2025 թվականի և հետագա հաշվետու տարիների մասով սահ­մա­նա­փակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվող՝ հարկվող եկամուտներից հաշ­վարկ­­ված և վճարված եկամտային հարկի գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման իրա­վուն­քից օգտվելու համար ստեղծել համապատասխան ընթացակարգեր։

Միաժամանակ, նախագծի ընդունումը չի հանգեցնի պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների նվա­­­զե­­ցման և ծախսերի ավելաց­ման:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Կառավարության 2021-2026թթ. ծրա­գիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ (Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023թթ. գործողությունների ծրագիր). Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղա­քականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ներ­դրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համա­կարգի ներդրմանը:

Leave a Comment