Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ»-ի կառավարիչ

Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ, հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

««Արարատցեմենտի» տնօրենին ես եմ նշանակելու և կառավարումը անցել է Էկոնոմիկայի նախարարությանը՝ ամբողջապես և տնօրենը Էկոնոմիկայի նախարարության աշխատակից է լինելու։ Մնացած հիմնարկների մասով ևս կլինեն որոշումներ։ «Նոյ»-ն էլ կաշխատի»,-ավելի վաղ հայտնել էր նա։

Leave a Comment