Ջուդ Բելինգհեմը կարող էր հեռանալ «Ռեալից» այս ամռանը

Ջուդ Բելինգհեմը կարող էր հեռանալ «Ռեալից» այս ամռանը

Կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող էր հեռանալ Մադրիդի «Ռեալից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն ակումբը կտրականապես բացառել է նրա վաճառքի հնարավորությունը։ Աղբյուրի տվյալներով՝ անցած մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստի հայրը՝ Մարկ Բելինգհեմը, բանակցություններ է անցկացրել «Ռեալի» ղեկավարության հետ՝ որդու հնարավոր հեռանալու վերաբերյալ։ Քննարկումների պատճառը եղել են մի շարք մարզական հարցերի շուրջ տարաձայնությունները։

Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել 2023 թվականին՝ Դորտմունդի «Բորուսիայից» 127 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մինչև 2029 թվականի հունիսն է։ Մադրիդյան ակումբում հանդես գալու ընթացքում կիսապաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերի 140 հանդիպման՝ դառնալով 46 գոլի և 33 գոլային փոխանցման հեղինակ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment