Բախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձ


Հասարակություն


Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։


Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։


Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հանգամանքները պարզվում են։


 


Leave a Comment