«Ինտերը» երկարաձգեց պայմանագիրը Յան Բիսեկի հետ

Իտալիայի չեմպիոն «Ինտերը» երկարաձգել է Գերմանիայի հավաքականի պաշտպան Յան Բիսեկի պայմանագիրը: 25-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2031-ի ամառ:

Բիսեկը միլանյան ակումբում հանդես է գալիս 2023 թ.-ից: Անցած մրցաշրջանում նա թիմի կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment