Ռուբինյանց փողոցում ավտոբուսի և տրոլեյբուսի բախման հետևանքով 5 տուժած կա

Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Leave a Comment