Երևանում բախվել են ավտոբուսն ու տրոլեյբուսը․ 5 մարդ դիմել է բուժօգնության

Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հանգամանքները պարզվում են։

Leave a Comment