Կառավարության հուլիսի 30-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Մուդիս» վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերաբերյալ 2026 թվականի հուլիսի 28-ին որոշման հրապարկմանը:
«Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է կայունից դրականի, իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է «Ba3» մակարդակում: «Մուդիսը» վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով՝ աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ և ներքաղաքական կայունությամբ, միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներ, 2026-2027 թվականներին ակնկալվում է 5-5.5 տոկոս տնտեսական աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ և պետական ծախսերի ընդլայնմամբ, տնտեսության կառուցվածքային ներուժի ուժեղացում՝ պայմանավորված ներդրումների աճով, հատկապես՝ տեխնոլոգիական և ենթակառուցվածքային ոլորտում տնտեսության շարունակական դիվերսիֆիկացմամբ և արտադրողականության բարձրացման հեռանկարներով»,-ընթերցել է վարչապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter