Նոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է. հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ տեղեկությունների՝ Երևանի բնակիչ, 65-ամյա Արթուր Հ.-ն հուլիսի 25-ին տեղափոխվել էր «Երևան բժշկական կենտրոն»՝ «պոլիտրավմա» ախտորոշմամբ, սակայն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Վթարը տեղի էր ունեցել Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, որտեղ բախվել էին երկու «Chevrolet», «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաներ և «Shacman» բեռնատար։

Դեպքի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննությամբ պարզվում են վթարի բոլոր հանգամանքները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment