«Ալաշկերտը» շատ հզոր հարձակման գիծ ունի․ «Կլուժի» գլխավոր մարզիչ

Այսօր՝ հուլիսի 30-ին, «Ալաշկերտը» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի ռումինական «Կլուժին»։

Հանդիպումից առաջ «Կլուժի» գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆոլյան նշել է, որ իր թիմը պետք է առավելագույնս կենտրոնացած լինի։

«Ալաշկերտը» շատ հզոր հարձակման գիծ ունի՝ արագ անցումներով և ուղղահայաց խաղով աչքի ընկնող ֆուտբոլիստներով։ Նրանք նաև լավ կիսապաշտպանություն ունեն, և եթե մենք մեր մակարդակի վրա չլինենք, անպայման բարդությունների կբախվենք»,– ասել է Ֆոլյան։

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։

Leave a Comment