ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լքված շենքում լուսանկար անելիս 15-ամյա տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սանկտ Պետերբուրգում 15-ամյա դեռահասը ծանր վնասվածքներ է ստացել լքված շենքում լուսանկար անելու փորձի ժամանակ։

Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 28-ի երեկոյան՝ Օբվոդնի ջրանցքի ափին գտնվող լքված շինություններից մեկում։ Տղան բարձրացել էր շենք՝ տպավորիչ լուսանկար անելու նպատակով, սակայն կորցրել է հավասարակշռությունն ու ընկել բարձրությունից։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները նրան հայտնաբերել են շենքի հարակից տարածքում և անմիջապես տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկների տեղեկություններով՝ դեռահասը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծանր։

Հաղորդվում է, որ Ռաուխֆուսի մանկական հիվանդանոցի բժիշկները շարունակում են պայքարել տղայի կյանքի համար։

Նշվում է նաև, որ ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում մեկ այլ դեռահաս սկուտերից ընկնելու հետևանքով ողնաշարի կոտրվածք էր ստացել, որը հայտնաբերվել էր միայն երկու օր անց՝ պլանային բժշկական զննության ժամանակ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment