Թուրքիայում մոլեգնում են անտառային զանգվածային հրդեհներ



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի հարավ-արևմուտքում մոլեգնում են անտառային զանգվածային հրդեհներ։ Հրդեհները արագ տարածվում են Անթալիայի, Մուղլայի և Քեմերի նահանգներում։

Իշխանությունները փակել են Անթալիա-Ֆեթհիյե մայրուղին, որը տանում է դեպի գլխավոր տեսարժան վայրերը և կապում հանգստավայրերը Ալանիայի հետ, գրել են ԶԼՄ-ները։

Իրավիճակը հատկապես վտանգավոր է Աքսու շրջանում, որտեղ տեղակայված են հայտնի հյուրանոցներ։ Հյուրերը բողոքում են առատ ծխից, չնայած հյուրանոցներն իրենք դեռ չեն վնասվել։ Քեմերում, որտեղ նույնպես մոլեգնում են հրդեհները, հրշեջ խմբերը ակտիվորեն պայքարում են կրակի դեմ։ Խոշոր հյուրանոցները շարունակում են բաց մնալ, բայց զբոսաշրջիկներին զգուշացնում են հնարավոր տարհանման մասին։

Ընդհանուր առմամբ գրանցվել է 90 հրդեհ, այդ թվում՝ հինգ խոշոր հրդեհ Մուղլայի նահանգում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել ավելի քան 3000 հրշեջ, նաև զգալի օդային աջակցություն։ 



Leave a Comment