Գառնիում անվնաս հայտնաբերվել է 14-ամյա Վահե Ապիկյանը․ ՆԳՆ – armeniatoday.am

Գառնի գյուղում հայտնաբերվել է անհետ կորած համարվող 14-ամյա դպիր Վահե Ապիկյանը, հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատանին հուլիսի 29-ի առավոտյան դուրս է եկել տնից և չի վերադարձել։

Ըստ հրապարակման՝ պատանին անվնաս վիճակում է։ Այլ մանրամասներ նախարարությունը չի հայտնել։

Ըստ տարածված տեղեկությունների՝ 14-ամյա Վահեն տանից դուրս էր եկել առանց ընտանիքի անդամներին տեղյակ պահելու։ Հեռանալիս իր հետ չի վերցրել որևէ անձնական իր՝ բացառությամբ եկեղեցական համազգեստի (շապիկի)։

Պատանին տանը գրություն է թողել, որտեղ հայտնել է, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր։ Ենթադրվում է, որ 14-ամյա պատանին կարող է այցելել Հայաստանի տարբեր բնակավայրերում գտնվող եկեղեցիներ կամ վանքեր՝ աղոթք կատարելու նպատակով։

Leave a Comment