Փաշինյանը կառավարությունում «հանձնարարեց» իրավապահներին՝ գնալ Դրմեյանի հետևից․ «Իշխանություն»

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․

««Իշխանություն» լրատվականին Դատախազությունից հայտնեցին, որ ընթացք է տրվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բանավոր հաղորդմանը:

Փաշինյանը քիչ առաջ կառավարությունում «հանձնարարեց» իրավապահներին՝ գնալ Դրմեյանի հետևից:

Նա ասաց, որ պետք է ստուգվի Դրմեյանի գույքը։ «Մենք այս շենքից դուրս ենք բերել «տրոյական ձիուն»: Իսկ հետո նա գնաց ու հայտնվեց «եռագլուխ հրեշի» պոչում»: Հիմա ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին և հաղորդում եմ ներկայացնում՝ թող քննեն այդ «տրոյական ձիու» գործունեությունը։ Ես պատասխան եմ պահանջում պետական ինստիտուտներից», — ասաց նա և ընդամենը 20 րոպե անց Դատախազությունը գործընթաց սկսեց:

Հիշեցնենք՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի կառավարությունից հեռացվելուց հետո հայտնվեց Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակում»:

Leave a Comment