Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է «Ապագայի կուսակցությունը» (Gelecek Partisi) փակելու և կուսակցական քաղաքականությունից հեռանալու մասին։
«Վաղվա Թուրքիայի համար» վերնագրով չորս էջանոց հայտարարության մեջ նախկին վարչապետը գրել է, որ որոշումը կայացվել է խորհրդակցություններից հետո՝ «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս չդառնալուց խուսափելու համար։
Նա ասել է, որ սա «ոչ թե կապիտուլյացիա է կամ երկրի համար պայքարից հրաժարում», այլ «բարոյական հեռավորություն» և «կոչ բոլորին՝ վերանայելու քաղաքականությունը»։
