Նիկոլն Աննայի նման սիրահարված է Պապիկյան Սուրիկին



Հարցին՝ գո՞հ եք Պապիկյան Սուրիկի աշխատանքից՝ նկատի ունենալով բանակում տեղի ունեցողը, Նիկոլը պատասխանել է՝ ասելով՝ վերանշանակվելու է, իսկ խնդրի լուծումը, ըստ Նիկոլի, հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ է, որովհետև բանակում տեղի ունեցողի մեծ մասը կապված չէ հենց բանակի հետ:
 
Հասարակության սոցիալ-հոգեբանությունից խոսում է մի սուբյեկտ, որն ամենամեծ ավանդն ունի ներդրած այդ հոգեբանության այլասերման, բռնությունն ու հայհոյախոսությունը հասարակական-քաղաքական դաշտ մտցնելու գործում: Նիկոլի այսօրինակ արձագանքը վկայում է այն մասին, որ պետական կառավարման, ինստիտուցիոնալ պատասխանատվության և անվտանգային ռիսկերի կառավարման տեսանկյունից այս իշխանություններն ունեն զրոյական կոմպետենտություն:
 
Նիկոլի հայտարարության մեջ, իհարկե, կա ռացիոնալ հատիկ. իսկապես բանակը հասարակության հայելին է, և քաղաքացիական կյանքում առկա արատավոր բարքերը կամ սոցիալ-հոգեբանական շեղումները անխուսափելիորեն ներթափանցում են զինված ուժեր, սակայն պետական կառավարման մակարդակում սա որպես հիմնական արդարացում օգտագործելը նշանակում է ինստիտուցիոնալ պատասխանատվության մերժում, քանի որ պաշտպանության գերատեսչության և նրա ղեկավարի առաջնային գործառույթը ոչ թե հանրային հոգեբանության փոփոխությանը սպասելն է, որը կարող է իրեն սպասեցնել տասնայակներ, այլ այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որոնք կմինիմիզացնեն այդ ռիսկերը:
 
Բայց ումի՞ց ի՞նչ ենք պահանջում. ինքչան թուրքն է ունակ հային սիրել, այնքան Նիկոլը՝ բանակն ամրացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment