Մահվան երեք դեպք ունենք ՔԿՀ-ում, փորձում ենք ավելի զգոն կազմակերպել մեր ծառայությունը. Գալյան

Լրագրողները արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրել են՝ արդյոք ինքը ևս կվերանշանակվի՝ հաշվի առնելով, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի վերանշանակման մասին արդեն հայտարարվել է։

«Ապրենք՝ տեսնենք»,- պատասխանել է Գալյանը։

Նախարարին հարց է ուղղվել նաև իր տեղակալի եղբոր մասնակցությամբ ծեծի ենթադրյալ դրվագի և նրա վարքագծի վերաբերյալ։

«Ես որևէ գնահատական տվող չեմ։ Գնահատականներ տալիս են իրավապահ մարմիններն ու դատարանները։ Առաջարկում եմ սպասել նրանց գնահատականին»,- ասել է Սրբուհի Գալյանը։

Գալյանը նաև անդրադարձել է ՔԿՀ-ում մահվան դեպքերին:

«Մահվան երեք դեպք ունենք ՔԿՀ-ում, փորձում ենք ավելի ուշադիր և զգոն կազմակերպել մեր ծառայությունը»,- նշել է նա:

Leave a Comment