«Արարատցեմենտ»-ի մուտքը ոնց որ գոմ լինի. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Արարատցեմենտ»-ի մուտքը ոնց որ գոմ լինի. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի պատմությունը ցույց է տվել՝ օլիգարխիական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում․

«Եվ դրան պետք է լինի համապատասխան արձագանք։ Եթե կա բարեգործության հարց, թող բարեգործները չթալանեին ժողովրդին։ Էլի եմ ասում՝ հոսանքի և անազնիվ մրցույթների միջոցով միլիարդներ են տարել ժողովրդից։ Հիմա եկել, ասում են՝ բարեգործություն»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ նրանք բավարար չափով հարգված չեն և թալանված միջոցներ դեռ ունեն, որ կարողանան դա անել։

«Պետք է նրանց բերել այն վիճակի, որ դա չկարողանան անել, և մենք դա անելու ենք։ Թալանվածի և թալանի տրամաբանությունը հստակ երևում է։ Զորամասերի վրա ավել հոսանքի փող են գրել, հետո ասում են՝ բանակի համար էս ենք արել»,- շեշտել է վարչապետը։

Նա անդրադարձել է նաև «Արարատցեմենտ» գործարանին՝ նշելով․ «Լուրերով նայում եմ, վերևից ցույց են տալիս կադրերը․ դա 21-րդ դարի գործարա՞ն է։ Դա ավար է, թալանի օբյեկտ»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ մուտքը կարծես գոմ լինի․ «Գոնե կարող եք մուտքի հատվածի համար երկու կոպեկ փող դնել, մի քիչ կարգի բերել»,- շեշտել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment