
Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և քննարկել երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության խորացման հարցերը։
«Իմ թիմի անդամները, այդ թվում՝ քաղաքական հարցերով իմ տեղակալ Էլբրիջ Քոլբին և հասարակայնության հետ կապերի հարցերով օգնական Շոն Փարնելը, նույնպես միացել էին ինձ [բանակցությունների ընթացքում]՝ վերահաստատելու մեր պաշտպանական գործընկերության ամրությունը [Իսրայելի հետ] և անվտանգության ոլորտում մեր ընդհանուր շահերի առաջմղման հանձնառությունը»,- X սոցիալական ցանցում նշել է Փենթագոնի ղեկավարը։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Նեթանյահուն Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Իսրայելի վարչապետը հանդիպումն անվանել էր «լավագույններից մեկը»։