ԻՀՊԿ-ն խոստացել է պատասխան հարվածներ հասցնել ԱՄՆ-ի օբյեկտներին

ԻՀՊԿ-ն խոստացել է պատասխան հարվածներ հասցնել ԱՄՆ-ի օբյեկտներին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ-ի օբյեկտներին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության տարածքի ուղղությամբ գիշերային հարձակումների։

«Ամենակարողի օգնությամբ ագրեսորը կպատժվի արդեն այսօր»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ գիշերը ԱՄՆ-ն վեցօրյա դադարից հետո Իրանի հարավային հատվածի ուղղությամբ հարվածների հերթական շարքն է իրականացրել։

Leave a Comment