Ռուսաստանը խնդիր է տեսնում Հայաստանի նոր քաղաքականության մեջ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների առանձնահատկություններին ու դրանցում առկա պատասխանատվությանը։

Ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ ինքը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն է, այլոչ հայ-ռուսական հարաբերությունների, որոնք այլ բան են և, ինչպես նկատելի է, տեղ-տեղ այլ բովանդակություն ունեն։

«Խնդիրը հետևյալի մեջ է․ ՀՀ-ն որոշել է ունենալ այլընտրանքներ, այդ թվում ՝ քաղաքական առումով։ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ։ Խնդիրը հետևյալն է․ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ հարաբերությունները չպետք է լինեն, մենք չեն ընդունում դա»,-ասել է Փաշինյանը։

Leave a Comment