Ավտովթար՝ Կոտայքի մրզում. 1 հոգի մահացել է

Ավտովթար՝ Կոտայքի մրզում. 1 հոգի մահացել է

Հուլիսի 25-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում․ ժամը 10։00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճըն ավտոճանապարհին, Նոր Հաճըն քաղաքի մուտքի մոտ, բախվել էին 2 «Chevrolet» մակնիշի, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները և «Shacman» մակնիշի բեռնատարը։ Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մեկը՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Նաիրիի» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 29-ին, «Երևան բժշկագիտական կենտրոն» «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխված Երևանի բնակիչ, 65-ամյա Արթուր Հ.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Ավտովթար՝ Կոտայքի մարզում

Leave a Comment