12:00 Լուրերը մեկ տողով. Տնտեսական նոր ռեկորդներ. Ձկնաբուծության ոլորտի մասին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Կառավարության շենքի մոտ զուգահեռ բողոքի ակցիաներ են իրականացրել վարորդական վկայականների հարցով մտահոգ քաղաքացիները:

• Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները, որոնց ներկայացուցիչներն ընդունվել են բանակցությունների:

•Կառավարության նիստին վարչապետը խոսել է տնտեսության դիվերսիֆիկացման, ձկնաբուծության ոլորտի խնդիրների, սննդի որակի և տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի մասին և ձկնաբուծության ոլորտի մասին:
 

•Գործադիրի որոշմամբ Ահարոն Սահակյանն ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու պատճառով:

•Պաշտպանության փոխնախարարը կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին և զերծ մնալ զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին չճշտված տեղեկություններ տարածելուց:

•Իրանի Քեշմ կղզում բնակելի տան փլուզման հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ:

Leave a Comment