DiploCamp-ի երկրորդ օրը եզրափակեցինք արդիական ու պրակտիկ թեմայով․ ԱԳՆ

DiploCamp-ի երկրորդ օրը եզրափակեցինք մեկ այլ արդիական ու պրակտիկ թեմայով. ակտիվ հարցուպատասխանի միջոցով կենտրոնացանք հաղորդակցության ոլորտում մեր աշխատանքների վրա։

Միջազգային հանրապետական ինտստիտուտի ծրագրերի ղեկավար Արտակ Շաքարյանի ներածական և FIMI տեսական բազայի ներկայացմանը հաջորդեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի բանախոսությունը դինամիկ փոփոխվող տեղեկատվական դաշտում ԱԳՆ ռազմավարական հաղորդակցության, կիրառվող գործիքակազմի, հանրային դիվանագիտության և միջազգային գործընկերերի հետ փոխգործակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը՝ նշելով, որ անդրադարձ է կատարվել նաև ապատեղեկատվության օրինակների, դրանց ազդեցության արդյունավետ չեզոքացման հարցում մոտեցմանը, որտեղ երիտասարդները ևս կարևոր դերակատարում ունեն:

Leave a Comment